menu
Պահածո
Բարի գալուստ Ազնվամորու աշխարհ

Ազնվամորի

Դուք գիտեք: Մարդիկ սովորել են ազնվամորի գոյության մասին մոտավորապես մ.թ.ա. 3-րդ դարում: Oe, երբ հին հռոմեացի հրատարակիչ Պլինի ավագը Կրետե կղզում հայտնվել է փշոտ փուշերով եւ անուշահոտ, հաճելի հատապտուղներով վայրի թփերի վրա:

Գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդգրկել ազնվամորու թարմ և չորացրած պտուղները կամ դրանցից ստացված մթերքը աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, քանի որ դրանք լավացնում են մարսողությունը, ունեն հակաբորբոքային, ցավազրկող հատկություններ, սրտխառնոցը կանխարգելող ազդեցություն: Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։

Գինի

Որոշել եք ազնվամորու մշակությամբ զբաղվե՞լ և անպատասխան հարցերը տանջում են ձե՞զ , ուրեմն դուք ճիշտ հասցեով եք եկել, Մալիվյան ստեղծվել է հենց ձեզ համար և ձեզ օգնելու:

Մեզ մոտ կգտնեք ամենինչ ազնվամորու հետ կապված։

Ազնվամորու(Մալինայի) մասնագիտացված ցանց
Ինչ ենք մենք առաջարկում մեր հաճախորդներին ՝
-Բարձրակարգ խորհրդատվություն
- Ազնվամորու (Մալինայի) բարձրորակ տեսականի
- Գինիների լայն տեսականի
- Կոմպոտներ
- Տորթեր (Ժելեներ, անհատական)
- ՏՆկիներ

food

Բաղադրություն

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։
Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։

Տարածվածություն

Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԱՊՀ-ում տարածված է ավելի քան 70 տեսակ։ Մոռենու մշակման տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ ՀՀ-ում վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի տեսակներից ՀՀ-ում լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա տեսակները։
ՀՀ-ում հանդիպում է 7 տեսակ՝ մորենի քարոտ (R. saxatilis), ազնվամորի (R. idaeus) և այլն։ Հանդիպում է ՀՀ-ում. մոռենին վայրի վիճակում տարածված է Գուգարքի, Ստեփանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։

food
Կիրառում

Կիրառում

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով:
Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։
Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում։

Մեր տորթերի տեսականին

Բարի գալուստ Ազնվամորու աշխարհ

Նորություներ

  • food-news
    12 Մարտ 2020

    Ռոնտ Ֆռոնտ

    Համեղ վաֆլի տորթ ազնվամորու և սպիտակուցային կրեմով

    Պատվիրել
  • food-news
    23 Ապրիլ 2020

    Անվանական

    Ընդունում ենք պատվերներ "կրեատիվ" առաջարկներով

    Պատվիրել